24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարոն Փաշինյան, կանխեք էս ամեն ինչը, թե չէ վաղը ձեզ դատելու են. Գառնիկ Իսագուլյան

Ըստ «Ազգային անվտանգություն»կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝  նոր կառավարության առաջին 100 օրը «Սիրո և համերաշխության» օրեր չէին։

Գառնիկ Իսագուլյանը գտնում է, որ  Հայաստանը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ.

 «Պատկերացրեք այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը հարձակվի, միանգամից Արցախը կկորցնենք, հետո էլ մեղքը կգցեն հակահեղափոխականների վրա, սա ու՞մ ծրագիրն է»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա։

Իսագուլյանի խոսքով՝  Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ընթացքում ակտիվիստներից մեկը հարվածել է երկրորդ նախագահի պաշտպանությունը ապահովող անձին. « Ինչու՞ գործ չեն հարուցում, այդ հարվածողը գեյ էր, հետո էլ գեյերը հարձակվում ու ծեծում են ոստիկաններին, ովքե՞ր են կառավարում մեր երկիրը»։

Գառնիկ Իսագուլյանը իրեն այսուհետ հակահեղափոխական է անվանում։

Նա դիմում է վարչապետին. «Պարոն Փաշինյան, կանխեք էս ամեն ինչը, թե չէ վաղը ձեզ դատելու են այնպես, ինչպես հիմա ուրիշին եք դատում»։

«Ազգային անվտանգություն»կուսակցությունը մասնակցելու է ԱԺ սպասվող արտահերթ ընտրություններին. «Գործելու ենք ամենաընդդիմադիր դիրքերից»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ