12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ

«Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվելու է նաև Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը :Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության, այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», –  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ քննիչն է որոշում՝ ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի։

«Դա քննության տակտիկա է և քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի», – հայտարարեց Խաչատրյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ