03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ իշխանական քառյակի նիստում. կառավարության հրաժարականի հարցը դարձյալ անորոշ է

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները ԱԺ-ում դռնփակ նիստ են հրավիրել, որից հետո լրագրողների հետ զրույցում ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ ոչ մի վերջնական որոշում դեռ չի կայացվել:

”Ժամանակը չհերիքեց, որ ամբողջությամբ քննարկեինք հարցերը: Կշարունակենք հաջորդ հանդիպմանը: Հաջորդ անգամ գոնե “ճանապարհային քարտեզը” կներկայացնենք: Քննարկեցինք այն հարցերը, որոնք կային օրակարագում:

Նորից խոսք էր գնում ընդհանուր մոտեցումների մասին, այն մասին, որ առաջիկայում քաղաքական, տնտեսական ինչ պլատֆորմ ենք ներկայացնելու կառավարության հրաժարականի հետ կապված և ընդհանրապես քննարկեցինք մեր համաձայության հարթակը, թե ինչ հարցի շուրջ ենք իվ երջո որոշման գալու”:

Հակոբյանը շեշտեց, թե գաղտնիք չէ, որ ոչ իշխանական ուժերի մեջ արմատական իշխանոփոխություն պահանջողներ կան և որոշակի կոնսենսուսային հարթության վրա միասնական օրակարգ պետք է ձևավորվի:

Հարցին, թե որքանո՞վ են մոտ կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջի իրականացմանը, Ռուբեն Հակոբյանն այսպես արձագանքեց. ”Կարծում եմ՝ բավական մոտ ենք”: Henaran.am-ի հարցին, թե ժամկետների առումով դեռևս հստակեցումներ կա՞ն, Հակոբյանը բացասական պատասխան տվեց:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ