30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք մարդուն չենք մերժում, բայց երեւույթը պետք է մերժել, որ տարածում չգտնի հասարակության մեջ. Հոգևորականը՝ Շուռնուխի դեպքերի մասին

Շուռնուխի դեպքերը սադրանք են՝ ուղղված գյուղի բնակիչների դեմ: Այս մասին այսօր՝ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Շուռնուխի դեպքերը սադրանք են՝ ուղղված գյուղի բնակիչների դեմ, սա նաեւ քարոզչություն է, որ մենք այստեղ կանք, մենք էլ գոյություն ունենք եւ ունենք մեր իրավունքները: Եղավ սադրանք, եղավ հակադարձում, արդյունքում այսօր բոլորը խոսում են այդ մասին, մեծ հաշվով՝ նաեւ քարոզչություն է գնում»,- ասաց քահանան:

Տեր Եսային նշեց, որ իրենց պրակտիկայում եղել են դեպքեր, որ նույնասեռականը դիմել է հոգեւորականին, որ փոխվի, եւ փոխվել է:

«Ոչ միայն հոգեւոր փորձառությամբ, այլ նաեւ բազմաթիվ մասնագետների դիմելով եւ խնդիրը քննարկելով: Եվ ընդհանրապես, 2 հակադիր կարծիքներ կան, որ մարդ այդպիսին ծնվում է կամ այդպիսին դառնում է: Սակայն մեզ համար շատ հստակ է, որ սա մեղք է, պղծություն է, որը պետք է արմատախիլ լինի մեր հասարակությունից տեղ չպետք է ունենա»,- ասաց նա:

Այս ամենի հետ մեկտեղ, ըստ քահանայի, եկեղեցին երբեք չի ասել, որ այս մարդկանց պետք է ճնշել:

«Եկեղեցին երբեք չի ասում՝ այս մարդկանց պետք է խարույկի վրա այրել, ծեծել ու ջարդել կամ նրանց դեմ պայքարել: Մենք մարդուն չենք մերժում, բայց երեւույթը պետք է մերժել, որ տարածում չգտնի հասարակության մեջ: Թվում է, թե փոքրամասնություն է, իրենց ճնշում են, բայց նման բան չկա, իրականում, փոքրամասնությունն է ճնշում մեծամասնությանը»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշեց, որ Շուռնուխում տեղի ունեցածն արհամարհանք էր հասարակության նկատմամբ. «Պարզապես իրենք ուզում էին ասել՝ հասարակություն, ես թքած ունեմ քեզ վրա, ես ինչ ուզեմ՝ կանեմ: Հասարակությանը չի էլ հետաքրրքում, թե ես մարդն ում հետ է քնում, իրենք սադրում են, դուրս են գալիս քարոզչության, դա արդեն հասարակությունը վտանգում է»:

Հոգեբանի խոսքով՝ գյուղացիները ոչ թե իրենք պետք է հաշվեհարդար տեսնեին երիտասարդների հետ, այլ ոստիկանություն կանչեին եւ այդպիսով կբացառեին բռնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջինները նույնասեռականներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:

Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան:

Կան բերման ենթարկվածներ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ