24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ ընկերներն այժմ Կառավարությունում են, սակայն նրանց կողմից էլ անտարբեր լռություն է. Շահեն Հարությունյան

Կառավարությունում այսօր իմ ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, ասուլիսի ժամանակ ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ այսօր լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը:

Նա ասաց, որ այս ընթացքում սպասում էր եւ հուսով էր, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն կան քաղբանտարկյալներ, ովքեր շարունակում են կալանավորված մնալ:

«Իմ պայքարակից ընկերներն այժմ Կառավարությունում են, սակայն նրանց կողմից էլ անտարբեր լռություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգեր չեն լինելու դատական համակարգին, ոչ մեկ զանգով չի կալանավորվելու կամ ազատ արձակվելու, ինչը ճիշտ է: Սակայն պետք է գոնե արդարացման գործընթաց սկսվի, քանի որ հայրս հայտարարել է, որ միայն արդարացման դեպքում դուրս կգա բանտից։ Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը պետք է բացառվի, տեղ չունենա»,-ասաց նա:

Շահեն Հարությունյանը նաեւ ասաց, որ իրենք այս պահին քայլեր չեն ձեռնարկի, բողոքի ակցիաներ չեն անցկացնի, սակայն եթե այս հարցը չլուծվի, իրենք պայքարի ուղիներ կմտածեն և այդ մասին կհայտարարեն:

«Նա ներման դիմում չի գրելու, համաներում չի խնդրելու, չի կատարել հանցագործություններ, նա քաղբանտարկյալ է ճանաչվել երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց նա:

Շահեն Հարությունյանը նշեց, որ իր հորը առաջարկել են բաց ռեժիմի անցում, ինչը խափանման միջոցի փոփոխություն չի համարվում:

Շանթ Հարությունյանի որդին հավելեց, որ Կառավարությունում այսօր իր ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է:

«Շանթ Հարությունյանը, որպես քաղբանտարկյալ, բանտում է, նա այնտեղ սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, նրանք խոսելու շատ բան ունեին, ցավոք, այդ խոսակցությունը տեղի չունեցավ: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ»,- ասաց Շահենը:

Նա ասաց, որ երկրում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, նաեւ արժեքների հեղափոխություն է տեղի ուենենալու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ