04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցներին սպառնու՞մ են

11.03.2014 թ-ին տեղի ունեցավ հանրահավաք-երթ, որից հետո նամակ էր հանձնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պահանջով, որ նա որպես ՀՀ սահմանադրության երաշխավոր օրինականություն հաստատի ՀՀ-ում և անհապաղ ազատ արձակի Վոլոդյա Ավետիսյանին, բայց նամակը հանձնելու հաջորդ օրվանից ցույցի որոշ մասնակիցների նկատմամբ ձեռնարկել են սպառնալիքներ, այն է ՝ նախազգուշացրել են, որ նրանք այլևս չմասնակցեն ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի կազմակերպվող որևէ նախաձեռնության: Այս սպառնալիքները իրականացվում են ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատակիցների միջոցով: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ այդ սպառնալիքները չեն կարող ազդել մեր պայքարը շարունակելու հաստատակամության վրա իրավական դաշտում: Կոչ ենք անում բոլոր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին գործել օրենքի շրջանակներում և չխոչնդոտել ազատ խոսքի և տեղաշարժի քաղաքացու իրավունքները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ