12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՌԴ-ն թույլ չի տալիս ձերբակալել Միքայել Հարությունյանին. Հրապարակ

Պաշտպանության նախկին նա­խարար, ՀՀ նախկին ռազմա­կան տեսուչ Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում: Լավատեղյակները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարողանում: Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս նրան ձերբակալել: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Ի դեպ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կստուգեն նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Մենք նախորդ շաբաթ դիմել էինք ՀՔԾ՝ պարզելու, թե ստուգել են Մ. Հարությունյանի քաղաքացիության հարցը: Երեկ մեզ կրկին պատասխանեցին՝ կստուգենք: Տպավորություն է, թե այդ ստուգումը տաժանակիր աշխատանք է, այլ ոչ թե անձնագրայինի բազայում 5 րոպեանոց գործողություն: Ի դեպ, Խաչատուրո­վը ևս ՌԴ քաղաքացի է և, լավատեղյակների պնդմամբ, չէր գա հարցաքննության, եթե իմանար, որ իրեն որպես մեղադրյալ են ներգրավելու»,– գրում է օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ