15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս անգամ հեծանիվներով.”Դ!եմ եմ” շարժումը հրավիրում է

Վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակից “Դ!եմ եմ”  շարոուժումը կմեկնարկի իրազեկող երթ, որը այս անգամ կլինի հեծանիվներով: Նախաձեռնության անդամները տարածել են հայտարարություն.

“Հարգելի քաղաքացիներ.

Կազմակերպում ենք կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կրկին հեծանիվներով:

Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:

Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:

Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:

Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: 
Սպասում ենք նաև նրանց արձագանքին: 
Կանխավ շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար”,-ասված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ