15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այո, մենք ուղղորդված ենք… /վիդեո/

Քիչ առաջ ԱԺ “Ժառանգություն” խմբակցությունում ավարտվեց “Դեմ եմ” շարժման անդամների եւ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում “Դեմ եմ”-ի անդամներ Գեւորգ Գորգիսյանն ու Դավիթ Մանուկյանն ասացին, որ պատգամավորների հետ քննարկում էին մարտի 22-ին կայանալիք հանրահավաքին վերաբերվող հարցեր: ՀԱնրահավաքին, որին մասնակցելու են նաեւ խմբակցության ներկայացուցիչները: 

Դիտարկմանը, թե իրենց շարժումը քաղաքականացվում է, տղաները բացասական արձագանքեցին` նշելով, որ ի սկզբանե այսպես է եղել, իրենք իրենց բողոքի ձայնը բարձրացնում են փողոցում, իսկ պատգամավորները, քանի որ օրենսդիր մարմին են, փորձում են ներկայացնել այդ բողոքը օրինական ճանապարհով:

Վերջինները հիշեցրին, որ պատգամավորները հայցով դիմել են սահմանադրական դատաևան, ինչ վերաբերում է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հայտարարությանը, թե “Դեմ եմ” շարժումն ուղղորդվում է քաղաքական ուժերի կողմից, Մանուկյանն արձագանքեց.

“Ես ուրախ եմ, որ այդպես են կարծում: Նշանակում է` վախենում են ուժին: Երբ որ ուժը կա, պետք է անմիջապես պառակտում տարածել: Դրա հեշտ ձեւը ուղղորդման պիտակներ կպցնելն է: Սկզբից էլ են եղել այդ պիտակները, հիմա ավելի ակտիվացել են: Որքան ակտիվանում են, նշանակում է, որ մենք մեր կազմակերպվածությամբ ուժ ենք մեզնից ներկայացնում: Այնպես որ նախարարի կարծիքը սխալ է, եթե այդպես է կարծում, թող կարծի: Այո, մենք ուղղորդված ենք հասարակության ու քաղաքացու շահերով”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ