Աշխարհի ամենահայտնի մարդասպանների ժպիտները /ֆոտո/
Երջանիկ ժպիտները ինքնավստահ մանյակների, վարձու մարդասպանների եւ ահաբեկիչների դեմքին այն մտքին է հանգեցնում, որ այդ բոլոր կերպարները հաճույք են ստացել իրենց արածից, ինչը վկայում է եթե ոչ խելացնորության, ապա լուրջ հոգեկան խանգարման մասին:
2012-ի օգոստոսի 24-ին 33-ամյա Անդերս Բրեյվիկը Օսլոյում իրականացրած պայթյունի եւ երիտասարդական ճամբարի վրա հարձակման համար դատապարտվեց 21 տարվա ազատազրկման, քանի որ անմեղսունակ ճանաչվեց: Նրա խղճին մնաց 77 մարդու մահ:
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն պատմության մեջ ամենադաժան մանյակը Պեդրո Ալոնսո Լոպեսն է: Նա 14 տարի անց է կացրել Էկվադորի բանտում, 3 տարի կոլուբիական հատուկ հոգեբուժարանում, իսկ հետո ազատ է արձակվել: Նրա սպանություններից 53-ը ապացուցված են, 57-ը` ապացուցված չեն, իսկ 240-ը ենթադրվում են:
“Ալ-Քաիդայի” նախկին առաջնորդ, 2001-ի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի ահաբեկչունթյունների պատասխանատու Ուսամա բին Լադենն սպանվեց 2011-ի մայիսի 4-ին` 4 ժամ տեւած գործողության արդյունքում:
“Ռոչեստերյան խեղդամահ անող” Արթուր Շոուքրոսի զոհերի թվում են 14 երեխաներ եւ մարմնավաճառներ: Բազմիցս խելագար է համարվել: Նրան դատապարտել էին 250 տարվա ազատազրկման, սակայն 2008-ին նա մահացավ սրտային անբավարարվածությունից:
Լի Հարվի Օսվալդը 1963-ի նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ԱՄՆ ախագահ Ջոն Քենեդիի սպանության մեջ միակ պաշտոնապես կասկածյալն է: Ձերբակալումից 2 օր անց նրան մահացու վիրավորել են ուղիղ եթերում: