17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձմռանը 50-60 բազմաբնակարան շենքերում խողովակների սառեցումներ են եղել

Այս տարվա աննախադեպ խստաշունչ ձմեռը բազմաթիվ խնդիրներ է բերել մատակարար բոլոր ընկերություններին: «Երեւան ջուր» ՓԲԸ-ն աշխատել է գերծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը:

“Մոտ 50-60 բազմաբնակարան շենքերում ունեցանք խողովակների սառեցումներ: Սառը քամու հոսքեր և դրանցով պայմանավորված սառեցումներ նաև այս տարի թույլ չտալու համար պետք է շքամուտքերում և նկուղներում իրականացվի խողովակների ջերմամեկուսացում: Սառեցման վտանգը հատկապես մեծ է, եթե խողովակները 70 սանտիմետրից պակաս խորության վրա են թաղված”,- նշեց բանախոսը` կոչ անելով  մասնավոր տնային տնտեսությունների սեփականատերերին հիմիկվանից լուծել իրենց խողովակների ջերմամեկուսացման և անհրաժեշտ խորության վրա տեղակայելու խնդիրները, քանի որ դեռ առջեւում 10 ամիս կա:

Նա նշեց, որ ձմռանը խնդիրներ չեն ունեցել այն քաղաքացիները, ովքեր իրենց ջրագծերը ճիշտ են կառուցել:

«Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյաննէլ ասաց, որ համատիրությունները վերջին տարիներին բավական լավ են աշխատել եւ այս ձմեռ վթարները զգալիորեն ավելի քիչ են եղել:

Ասուլիսին ներկա “Երեւան ջուր” ՓԲԸ-ի իրավաբանական և հաճախորդների սպասարկման տնօրեն Արտակ Մալխասյանն էլ տեղեկացրեց, որ 2013 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ պատկան մարմինների միջև ստորագրվել է 3 համաձայնագիր, որով նախատեսվում է 7-ական մլն դոլար արժողությամբ 3 նոր ծրագրեր իրականացնել մայրաքաղաքի ջրամատակարարման հետագա բարելավման նպատակով: Նա ասաց, որ այդ միջոցներով նախատեսվում է վերականգնել ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 150 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածներ, կառուցել թվով 30 նոր բակային պոմպակայաններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ