՛՛Էնքան են համը հանել, որ ամաչում են ասել՛՛

՛՛Նախ ասեմ՝ ժամանակին մեծ մասը միացել էր, ի՞նչի գնացին, որ հիմա աղերսներ են ուղարկում, որ միանան, աչքերի մեջ նայելով պետություն չեն ստեղծում, հոգիները պիտի մաքրեն ու իրենց արյան կանչը լսեն՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբացության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ից արդեն մարդիկ պոկվում են ու գնում դեպի իշխանություն:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե ՀՀԿ_ն կարող է միանալ իրենց քառյակին, ապա Սահակյանը նկատեց. ՛՛Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ, դուք էլ հիմա ասում եք, ժամ առաջ կցանկանային մեզ միանալ, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել:
՛՛Հանրապետականը՛՛, եթե հինգերորդ կողմով գնար, Ռուբեն Հակոբյանը պաշտոնավարման չէր լինի, առաջին կողմով է գնացել, դրա համար է պաշտոնավարել, դրանից իրեն օգուտ չի գա, պիտի տեսակետը փոխի՛՛:
Հարցին, թե այսինքն չորս ուժերը պաշտոններ են ուզում, Սահակյանը պատասխանեց. ՛՛Սաղ ախարհն էլ պաշտոն է ուզում, դուք գիտեք՝ ենթատեքստը դա՞ չէ, հիմնական գաղափար ու սկզբունք չկա, մարդիկ ասում են՝ մենք ուզում ենք գանք իշխանության, հեռացեք՝ չմտածելով, որ եթե այդպես արձանագրում լինի, նոր վեպեր կգրվեն՝ ՛՛Գովք հիմարության, հեռացեք իշխանություններ, որ մենք գանք՛՛:
Հարցին, թե ՀՀԿ-ը միգուցե զիջի ոչ իշխանական ուժերի պահանջը, նա արձագանքեց. ՛՛Դրանց խելքին մի ընկեք, մտածում են՝ տեղի կտանք, եթե մեզնից է կախված, իրենք էլ ի՞նչի համար են, ի՞նչի են համախմբվում՛՛: