15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ում արդեն կան տատանումներ

՛՛ՀՀԿ-ում արդեն կան տատանումներ: Այնպես չէ, որ խորհրդարանական երկու տարվա մեր աշխատանքը արդյունք չի տվել: Ես իմ ամեն ելույթի ժամանակ կարողանում եմ դահլիճի հետ աչքերով խոսել, զգում եմ, ով է արձագանքում, մարդկանց արձագանքը իմ թասիբի գցելու կոչերին տեսնում եմ, ու մեծամասամբ դրական է արձագանքը, ուղղակի իրենք գտնվում են լուրջ ճնշման տակ, չեն կարողանում քվեարկել այնպես, ինչպես ուզում են՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե կցանկանար, ինչպես Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ՀՀԿ-ը միանա իրենց քառյակին:

՛՛Կգա ժամանակ, որ շատ ՀՀԿ-ական պատգամավորներ ուղղակի կհրաժարվեն կատարելու այն հրահանգները, որորվետև թուլանում է Բաղրամյան 26-ը, ուժեղանում է ընդդիմությունը: Բոլոր իշխանափոխությունները, խաղաղ կամ ոչ խաղաղ հեղափոխությունները, տեղի են ունենում իշխանական բլոկից կտորներ պոկելով՝ դեպի ընդդիմություն գնալով՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ