14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բեյրութում ձեռք ենք բերել շատ կարևոր պայմանավորվածություններ. Ա. Սիմոնյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ Լենա Նազարյանը, Հրաչյա Հակոբյանը և Ալեն Սիմոնյանն արդեն երրորդ օրն է՝ գտնվում են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 

Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ Facebook-ի իր էջում։

Պատգամավորը, մասնավորապես գրել է. «Մոտ երեք տասնյակ հանդիպումներ ենք ունեցել հայկական և լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Բեյրութի ավագանու հայ անդամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ և լիբանանցի գործարարների, Լիբանանի նախագահի գլխավոր խորհրդականի և Արամ Ա Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսի հետ: 

Պատմել ենք Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, համաժողովրդական, թավշյա հեղափոխության, կառավարության հակակոռուպցիոն գործունեության հաջողությունների, ներդրումնային դաշտի ազատականացման և օրինականության հաստատմանն ուղղված քայլերի մասին: 

Ձեռք ենք բերել շատ կարևոր պայմանավորվածություններ, որոնց մասին մանրամասն կներկայացնենք դրանց պաշտոնական հաստատումից հետո»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ