15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

,,Վեստան՛՛ սխալ գովազդի համար տուգանվեց 15 մլն դրամի չափով

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կայացած նիստի օրակարգով նախատեսված երկրորդ հարցը վերաբերում էր “Վեստա” ընկերությանը: Կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունը տուգանվեց տասնհինգ միլիոն դրամի չափով:

Հիմնավորումն այն է, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ գովազդային հայտարարությունները հաճախ անհիմն են: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է “Սամսունգ” , “Ֆիլիփս”, “Շարփ” , “Պանասոնիկ”,”Մասթըրքուք”, “Զելմեր” “Արդո”, “Ֆուջիթսու”, “Ֆիշեր”, “Ֆագոր” և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

 Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև “Վեստայի” վաճառակետերում: ՏՄՊՊՀ-ն պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

“Վեստա” խանութները ներկայացնող “Փրիթի Ուեյ”  ընկերությունը հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ այս սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել “պաշտոնական ներկայացուցիչ”  լինելու հանգամանքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ