24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արմեն Գեւորգյանին «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա չի մեղադրանք առաջադրվել. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ են եղել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա պնդեց, որ Գեւորգյանին «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա մեղադրանք չի առաջադրվել:

«Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել։ Անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը նրա կողմից հանցանք կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է։ Քրեական դատավարության օրենսգրքով թվարկված ապացույցների ցանկից դուրս այլ փաստական տվյալ չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»,– նշեց նա՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի պնդմանը, որ իր անվտանգությանը վտանգ է սպառնում, Սասուն Խաչատրյանը նշեց. «Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը պատրաստ է ապահովել նրա ավտանգությունը՝ վերջինիս դիմումի հիման վրա»։

Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առիթով ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  քննվող քրեական գործին: Նույն օրը հիշյալ գործի շրջանակում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:

Ավելի ուշ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «բացահայտել էր տեղեկատվության աղբյուրը»: «Ըստ Wikileaks պորտալի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա ճնշում է գործադրվել: Նա գանգատվել է, որ իր վրա ճնշում են գործադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից, որպեսզի ինքը որոշում ընդունի Սերժ Սարգսյանի օգտին: Այս հրապարակումը հաստատում է ստացել»,- հայտարարել էր ՀՔԾ ղեկավարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ