13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Չկարողացա լռել. բուֆեր էր բառի ամենաիսկական իմաստով. Առավոտ

“Առավոտ”-ը տպագրել է ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Սերգո Աբրահամյանի նամակը, որից ներկայացնում ենք մեկ հատված.

“Վերջերս սկսել են չափից շատ շահարկել լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անունը: “Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Պետրոս Ղազարյանին տված իր հարցազրույցում հանդես եկավ մի շատ պատասխանատու հայտարարությամբ, թե եթե այդպես է, ինչու են Անդրանիկ Մարգարյանին թաղել Պանթեոնում՝ պատճառաբանելով Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսին նախկին կառավարությանն ուղղված մի շարք հայտարարություններով:

Հարգելի պ-ն Իսագուլյան, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին չեն թաղել Պանթեոնում նրա համար, որ նա լավ հանրապետական էր, կամ լավ քաղաքական գործիչ, այլ նրա համար, որ նա ազգի զավակ էր, ազգի նվիրյալ:

…Մարդ, ով ցանկացած շահ ստորադաս էր համարում ազգի ու պետության շահերից: Չկա էդ պարզ, հասկանալի, հարազատ տեսակը “վերեւներում”: Ասում են: Բուֆեր էր ամենաիսկական իմաստով”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ