19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ է արգելվել լրագրողների մուտքը կառավարության նիստերի դահլիճ

Լրագրողները կառավարության նիստերի դահլիճ այլևս չեն կարող մուտք գործել: Այսօր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նիստից առաջ մանրամասնեց, որ վերադառանում են շենքի անվտանգության նախկին ռեժիմին:

«Շենքի անվտանգության ծառայությունն է որոշել, շենքի պահպանության ռեժիմը օրենքով չի որոշվում, որոշում է անվտանգության ծառայությունը: Նախորդ շաբաթ բարձրանում էիք՝ շենքի անվտանգության ռեժիմը խախտելով»,-լրագրողներին ասաց վարչապետի մամուլի խոսնակը:

Լրագրողերի դիտարկմանը, թե մի քանի ամիս է, ինչ հնարավորություն են ունեցել մուտք գործել կառավարության նիստերի  դահլիճ, հիմա  ինչպե՞ս է  խախտվել  անվտանգությունը, Արման Եղոյանն ասաց, որ խնդիրները լրացուցիչ պիտի քննարկի անվտանգության  ծառայողների հետ:

Նա շեշտեց, որ հարցազրույցներ  կարող են անել այլ վայրում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ