19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կրճատումներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին սպա­սարկող ավտոմեքենաները կկրճատվեն: Այդ հարցը ընդգրկված է կառավարու­թյան այսօրվա նիստի օրակարգում, որից տեղեկանում ենք, որ մինչ այս կոմիտեն սպասարկելու համար հատկացված էր երեք ծառայողական ավտոմեքենա՝ Nissan Altima, Hyundai Tucson և Toyota Corolla 1.3: Ընդ որում, դրանցից մեկը նա­խատեսված էր կոմիտեի նախագահի, մյուսը քարտուղարի, իսկ երրորդն էլ կո­միտեի համար: Սակայն հիմա պետական բյուջեից կատարվելիք ծախսերի խնայո­ղության նպատակով առաջարկվում է կոմիտեին հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատել և 3-ի փոխարեն սահմանել 1-ը (մեկ), որը կս­պասարկի միայն կոմիտեի նախագահին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ