Ալեն Սիմոնյանը ընդունում է Հայկ Մարությանին. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է: Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի հնարավոր թեկնածուների անունները հայտնի են՝ Հայկ Մարության, Նաիրա Զոհրաբյան, Զարուհի Փոստանջյան, Անահիտ Թարխանյան, Արարատ Զուրաբյան: Նրանցից միայն Զուրաբյանը փորձ ունի Երևանի տնտեսության կառավարման՝ «Կենտրոն» համայնքի թաղապետ է եղել, և տեսակետներ են հնչում, որ անփորձ մարդկանց Երևանի ղեկը հանձնելը վտանգավոր կարող է լինել:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ, որ Երևան քաղաքը մեծ տնտեսություն է, և յուրաքանչյուր լավ տնտեսվար, յուրաքանչյուր լավ մենեջեր, որը կարող է կազմակերպել աշխատանքները ճիշտ ձևով, կարող է աշխատել առանց գողանալու և ունի կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ, կարող է ոչ միայն քաղաք ղեկավարել, այլ նաև երկիր ղեկավարել, որովհետև երկրի ղեկավարները, քաղաքական գործիչ լինելուց բացի, կառավարիչներ են, մենեջերներ են, և դրա մեջ որևիցե տարօրինակ բան չեմ տեսնում:
Բոլոր թեկնածուներին, անկեղծ ասած, շատ լավ եմ վերաբերվում, բոլորն էլ ինձ համար քաղաքապետի ընդունելի թեկնածուներ են, բայց ամենաընդունելին և ցանկալին Հայկ Մարությանն է»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: