24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշնանը Փաշինյանին լուրջ տհաճություններ են սպասվում Ռուսաստանի կողմից. կլինեն բողոքի գործողություններ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազույցում վերջինիս խնդրանքով մեկնաբանել է Հայաստանում իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:

Ներկայացնում ենք հարցազրույցի հատված.

-Կովկասը արագ է փոխվում, նայեք Հայաստանին: Չկա ոչ մի վերահսկողություն, իսկ միայն ռազմական վերահսկողությունն ու ռուսական քարոզչությունը չեն կարող պահել ազգը վերահսկողության ներքո: Սակայն վախենում եմ, որ այդպես հեշտ Պուտինը բաց չթողնի Հայաստանին: Կարծում եմ՝ աշնանը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնեն: Այն, որ Փաշինյանը Պուտինին դուր չի գալիս, դա հասկանալի է, թեև Փաշինյանն ամեն կերպով փորձում է նրա սիրտը շահել: Բայց նրա սիրտը շահել չի ստացվի…

Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչից նա ամենից շատն էր վախենում: Ո՛չ գումարները, ո՛չ այլ մեխանիզմներ չկարողացան ազգին իր կամքից հետ պահել: Պուտինը չէր կարող տեսած չլինել, որ այս երիտասարդությունը պրոարևմտյան է, անգլալեզու և նա ինքն իրենով հեռանում է Ռուսաստանից:

Սրան գումարվում է այն լարվածությունը, որն առաջանում է ռուսական զորքերի ներկայությունից: Հատկապես, երբ նրանք իրենց պահում են ոչ որպես բարեկամական ուժեր, այլ այնպես, ինչպես իրենց ամերիկացիներն էին պահում Արևմտյան Եվրոպայում:

Հետո Փաշինյանը դուրս է եկել գնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Հայաստանում Գազպրոմի ղեկավար Քոչարյանի դեմ: Նրանք ռուսական հիմնասյուներն են Հայաստանում:

Չգիտեմ՝ ինչ է Փաշինյանը պատմել Պուտինին, բայց Պուտինը նման բաները կուլ չի տալիս:

Փաշինյանին սպասվում են լուրջ տհաճություններ. կլինեն բողոքի ցույցեր, օլիգարխները, որոնք Մոսկվայում են գտնվում, հսկայական գումարներ կներդնեն ընդդեմ Փաշինյանի: Նա շատ քիչ ժամանակ ունի, որպեսզի իր ուժերը համախմբի:

Իմ կարծիքով՝ նա իզուր չցրեց խորհրդարանը, երբ իր ձեռքին կային բոլոր լծակները և իզուր չհավաքեց նոր մարդկանց:

Նա չցրեց նաև արդարադատության համակարգը, ուզում է Քոչարյանին դատել, բայց հին արդարադատության համակարգը սաբոտաժի կենթարկի իր որոշումը:

Նա ամեն ինչ ճիշտ է անում, բայց համակարգը չի փոխում, իսկ այդ համակարգը կդադարի կատարել հրամաններ և կաշխատի իր դեմ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ