05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանի որդին չի ծառայել բանակում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է: ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ թավշյա հեղափոխու­թյունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների և պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյոք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զին­վորական ծառայությունից, թե այնուամե­նայնիվ փաստաթղթեր են կեղծվել: Մեկ երևույթ՝ կապված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդինե­րի անվան հետ, արդեն բացահայտվել է. հարուցվել է քրեական գործ Տիգրան և Տրդատ Խաչատրյանների դեմ՝ փաս­տաթղթեր կեղծելով ժամկետային զինծառայությունից խուսափելու համար: Նրանցից մեկը՝ Տրդատը, նույնիսկ բաց նամակ է հղել՝ ասելով, թե պատրաստ է ծառայել բանակում: Սակայն գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները միակը չեն: 

Բանակում չի ծառայել, օրի­նակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդա­սարյանի որդին՝ բնականաբար ուսման տարկետման անվան տակ, հետո արդեն թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են:

Հետաքրքիր է՝ նոր կառավարությունը վեր կհանի՞ նաև Բաղդասարյանի որդու փաս­տաթղթերը՝ պարզելու, թե նա ինչպես է տարկետում ստացել: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար կհիշեցնի, թե որ պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում և ինչու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ