25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իմ մտահոգությունը կապված էր բացարձակապես Նաիրա Զոհրաբյանի անձի հետ. Գ. Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն առաջիկա օրերին կքննարկի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրսսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։

Պետրոսյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելը դեռ չի նշանակում լքել նաեւ կուսակցությունը։

«Ես միայն մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, ինչի պիտի «Բարգավաճ Հայաստան»–ից դուրս գամ, 2006 թվականից, որոշակի ընդմիջումով, եղել եմ ԲՀԿ–ում, ես ընդմիջման ընթացքում էլ որեւէ կուսակցության դուռ չեմ թակել։ Կուսակցության ղեկավարի հետ իմ հարաբերությունները շատ լավ վիճակում են»,– ասաց պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանը կոշտ արձագանքեց Երեւանի ավագանու ընտրություններում իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը՝ քննադատելով նրան առաջադրելու որոշումը, որից հետո մանդատից հրաժարականի դիմում ներկայացրեց։

«Մանդատը հանձնելու պատրաստակամությունը պայմանավորված է նրանով, որովեհտեւ ինչ–որ ուժեր, անձինք փորձել են հայտարարել, թե ես աշխատում եմ այլ անձանց հետ համատեղ կամ պայամանավորված եմ, դրա համար էլ ասել եմ, որպեսզի իմ քաղաքական ղեկավարի կամ հանրության մոտ չլինի տպավորություն, որ իր թիկունքում եմ գործում, պատրաստակամ եմ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը հանձնել»,– հայտարարեց պատգամավորը՝ վերստին շեշտելով, որ իր  մտահոգությունը բացառապես Նաիրա Զոհրաբյանի անձով է պայմանավորված։

«Իմ մտահոգությունը կապված էր բացարձակապես Նաիրա Զոհրաբյանի անձի հետ։  Պետք չի դա վերագրել իմ ու Ծառուկյանի հարաբերություններին, դա այդպես չի։ Հիմա ես իմ կարծիքն ունեմ, Երեւանի բնակիչ եմ, Երեւանի ճակատագիրը ինձ հետաքրքիր է, չեմ  ղեկավարվում նեղ կուսակցական շահերով, որ կարեւորը մեզնից լինի, ով ուզում է լինի սկզբունքով, քննադատում եմ այս մոտեցումը եւ բարձրաձայնել եմ իմ մտահոգության մասին։ Երեւանի քաղաքապետ պետք է լինի այն մարդը, որ տիրապետում է քաղաքային տնտեսության խնդիրներին: Ծառուկյանը նաեւ ինձ է արել այդ առաջարկը, ես հրաժարվել եմ, քանի որ ես ավելի շատ պետք եմ Ազգային ժողովում, քան տեղական ինքակառավարման մարմնում»։

Փոխարենը Գեւորգ  Պետրոսյանը  վստահելի թեկնածու է համարում «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արարատ Զուրաբյանին, որը առաջադրվել է ՀՀՇ–ից։

«Նա ՏԻՄ–ում աշխատանքի փորձ ունի, դրա համար, ես կողմ եմ պրոֆեսիոնալիզմին»,– ասաց նա։

Ամեն դեպքում, եթե Նաիրա Զոհրաբյանը չընտրվի, իր մանդատից հրաժարվելու դիմումն էլ չստորագրեն, պատգամավորը խնդիր չի տեսնում Ազգային ժողովում դարձյալ միասին աշխատելու հարցում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ