17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Գիտնականներն ուսումնասիրում են Մարսի վրա հայտնաբերված լիճը

Եվրոպացի աստղաֆիզիկոսները հայտարարել են, որ Մարսի վրա լիճ են հայտնաբերել, որի ջուրը հեղուկ վիճակում է, փոխանցում է BBC-ն։

Շուրջ 20 կմ երկարությամբ լիճը գտնվում է մոլորակի հարավային բևեռում և պատած է սառույցի հաստ շերտով։ Բացահայտումն արվել է Marsis ռադարի միջոցով։

«Դա թույլ է տալիս այն որպես ջրամբար որակել։ Դա լիճ է և ոչ թե պարզապես ջրով լցված տարածք՝ սառույցի և լեռնային ապարների միջև, ինչպիսք կարելի է գտնել նաև Երկրի սառցադաշտերի ներքո»,-հայտարարել է հետազոտության ղեկավար, Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտո Օրոսեին։

Նրա խոսքով՝ եթե ստացված արդյունքները չհերքվեն, դա առաջին իրական ապացույցը կլինի այն բանի, որ Մարսի վրա ջուր կա։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ