24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստացվում է՝ ով փողոցում Փաշինյանի հետ քայլել է պաշտոն է ստանում, ով չի քայլել՝ չի ստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ չասաց, թե որ առավելության համար է «կարգին Հայկոն» դարձել Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածուն:

Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «ՀՀԿ-ին ենք քննադատում, երբ առանց պատճառաբանելու պաշտոններ էր տալիս մարդկանց, բայց հիմա ՔՊ-ն չի ասում, թե որ արժանիքի համար է Հայկ Մարությանը թեկնածու առաջադրվել»,-նկատեց նա: Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՀՀ նոր իշխանության կադրային քաղաքականությունն առհասարակ ճիշտ չէ. « Ստացվում է ով իրենց հետ փողոցում քայլել է, պաշտոն է ստանում, ով չի քայլել, պաշտոն չի ստանում, բայց դա ճիշտ չէ»,-ասաց նա:

Մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի վերջինս Նիկոլ Փաշինյանի որդեգրած կադրային քաղաքականության մասին, քաղտեխնոլոգն ասաց. «Կադրային քաղաքականությունը հաջողված չէ: Այլ կուսակցություններում լավ կադրեր չկա՞ն: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կոռուպցիոն գործընկերներ են դիտվում, բայցինչո՞ւ չի օգտագործվում մյուս կուսակցությունների ներուժը: Շատերը սփյուռքից ասում են, որ հեղափոխական էյֆորիան մարում է: Դա կազդի բիզնեսի եւ մնացած ամեն ինչի վրա»: Փորձագետը կանխատեսում է, որ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն առանձին կմասնակցի: «Իմ կարծիքով «Ելք» դաշինքը ամենայն հավանականությամբ կպառակտվի»,-հավելեց նա:: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ