23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՌԴ-ին դուր չի եկել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը. Արմեն Բադալյան

«Մի՞թե վարչապետին թվում է, որ եթե ասեն՝ «մենք ՌԴ-ի հավատարիմ դաշնակիցներն ենք», ՌԴ-ն կբավարարվի դրանով եւ ճնշում չի գործադրի: Ճնշում եղավ: Լավրովը տեսակետ հայտնեց: Դա նշանակում է, որ մեր իշխանությունների կողմից կրկնվող նշյալ թեզը չաշխատեց, ՌԴ-ն խառնվեց մեր ներքին գործերին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման առնչությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Բադալյանին չի գոհացնում ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակի մակարդակով արձագանքը Լավրովի հայտարարությանը: «Մի՞թե իրենց թվում է, որ եթե անընդհատ ասեն, թե դա ներքին գործընթաց է, Պուտինն ու Լավրովը կդադարեն միջամտել ՀՀ-ի ներքին գործերին: Ինչո՞ւ են նույն բանը կրկնում ԱԳՆ մակարդակով»,-նշեց Արմեն Բադալյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՌԴ-ին դուր չի եկել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը. «ՀՀ-ն պետք է ճիշտ պատասխաներ Ռուսաստանին ու ասեր, որ նա ձերբակալվել է ինչ-ինչ գործողություններ կատարելու համար, ոչ թե ասեր, թե դա կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է»:

Ըստ փորձագետի՝ ճիշտ է, այլ երկիրը չպետք է միջամտի ՀՀ ներքին գործերին, բայց Ռուսաստանի դեպքում իրավիճակն այլ է. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է, բայց պետք չէր վախենալ Լավրովին նշյալ կերպ պատասխանելուց»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ