05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զոյա Թադևոսյան, դուք սխա՛լ եք. Նաիրա Զոհրաբյանը բարկացել է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զոյա Թադեւոսյան, դուք սխա՛լ եք. Կարդացի Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը, որ՝ «Ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, դրանք գրավյալ տարածքներ են, դրանք հայկական հողեր չեն եւ այդ հողերը պետք է վերադարձվեն»։

 Անկեղծ՝ չհավատացի, որ Զոյա Թադեւոսյանը, կամ որեւէ հայ մարդ կարող էր նման բան ասել։ Նայեցի տեսանյութը։ Շոկ էր։ Մարդկային եւ բարոյական շոկ։ Զոյա Թադեւոսյան, երբ դուք նման հայտարարություն եք անում, դուք մտածո՞ւմ եք արդյոք, որ հենց հիմա առաջնագծում մեր զինվորներն են կանգնած, ովքեր իրենց կյանքի գնով պահում են նաեւ ձեր եւ ձեր երեխաների անվտանգությունը։

Երբ դուք նման հայտարարություն եք անում, մտածո՞ւմ եք արդյոք, որ հենց այս պահին զորակոչը շարունակվում է եւ ծնողը, ով իր որդու ուղարկում է առաջնագիծ, արդեն կարդացել է ձեր այդ խոսքերը։ Երբ դուք նման հայտարարություն եք անում, մտածո՞ւմ եք արդյոք, թե այդ պահին ի՞նչ են զգում ապրիլյան պատերազմի հերոսների ծնողները։

Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ երբ գնում են բանակցություններ՝ ուղղակի չի կարելի, կատեգորիկ չի կարելի նման հայտարարություններ արել, որովհետեւ դուք թուլացնում եք բանակցություններում հայկական կողմի դիրքերը։ Սա ես ասում եմ որպես պատգամավոր, ով երկար տարիներ աշխատում է միջազգային կառույցներում եւ, վստահեցնում եմ ձեզ, հրաշալի գիտի բանակցությունների ժամանակ ասված յուրաքանչյուր բառի արժեքը»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ