24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակի՝ աշխատանքից ազատման դիմումը

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մակագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Միրզոյանը:

«Բարեկամներ, օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։

Միևնույն ժամանակ, սակայն, համոզված եմ, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը որևէ հասարակության, թե կուզեք՝ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։ Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը և, ինչու՞ ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ։ Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»,- մասնավորապես, գրել է նա։

Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել է հուլիսի 17-ին, իսկ դիմում գրելու մասին տեղեկացրել էր դեռ հուլիսի 16-ի երեկոյան:

Փաշոյանի աշխատանքից ազատվելու պատճառն այն է, որ նա հայտնվել էր ֆեյսբուքահայության սուր քննադատությունների կենտրոնում: «Սիվլենթ»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշ շինությունների պատերին՝ ապրիլյանի հերոսներին պատկերող գրաֆիտիներին, Փաշոյանն Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին ասել էր. «Փողոցային արվեստն այն է, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում: Մյուս կողմից էլ, ինձ թվում է՝ պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժե: 18 տարեկան տղա է, չարժե նրա անունն այդքան շահարկել»:

Նրա այս կարծիքից նեղսրտել էին Ապրիլյան պատերազմի մասնակիցները եւ զոհերի ընտանիքի անդամները, ինչն էլ պատճառ դարձավ, որ փոխվարչապետի խոսնակը ազատման դիմում գրի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ