09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Գլխից ջարդեք. միջադեպ մաքսակետում (տեսանյութ)

Հայաստանի Բագրատաշենի մաքսակետում միջադեպ է գրանցվել. մաքսային ծառայության աշխատակիցները լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել, որից հետո քաղաքացին հենց դրսում կոտրել է լվացքի մեքենան:

Միջադեպը տեսագրվել է ու տարածվել Facebook-ում: «Գլխից ջարդեք. 100 դոլարանոց ապրանքը՝ 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս»,- ասել է տեսանյութը նկարահանող կինը:

Համացանցում այդ մասին տեսանյութը տարածվել է հետեւյալ մակագրությամբ. «Մարդուն ինչ օրն են քցել, որ սենց բան է անում: Օրվա դեպքը. Մաքսային ծառայության աշխատակիցները օգտագործած լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ