12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մի տեսակ «վախ» եմ զգում ժողովրդին հիասթափեցնելու հարցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի»(«Эхо Москвы») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին՝ քննարկելով տարատեսակ հարցեր:

Հարցազրույցի հենց ամենասկզբում Փաշինյանը նշել է, որ «սեփական ժողովրդի լիարժեք վստահությունն ունենալը մեծ պատիվ է»: ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը մի տեսակ «վախ» է զգում ժողովրդին հիասթափեցնելու հարցում:

«Խոսքը մեր կառավարության, անձամբ իմ հետ կապված հույսերի չարդարացման մասին է: Այնուհանդերձ՝ ինձ համար մեծ պատիվ է ծառայել հայ ժողովրդին»,-մանրամասնել է ՀՀ վարչապետը:

Վենեդիկտովի նկատառմանն առ այն, որ ժողովրդին ծառայելը պատվից զատ նաև մեծ բեռ ու պատասխանատվություն է, Փաշինյանը պատասխանել է.«Այո, իհարկե, ես այդ բեռը պարտադրաբար չեմ վերցրել, այլ իմ կամքով: Ինձ համար մեծ հաճույք է այդ բեռը կրելը, ու ես այն կրում եմ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ