24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նա պետք է ներողություն խնդրի և հերքի տեղեկությունները. Ալիկ Սարգսյանը պարզաբանում է

Հաշվի առնելով իմ դիրքը հասարակության մեջ՝ ես տուրք չէի տա որևէ զրպարտության, ինձ շորթման ենթարկել հնարավոր չէ. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հաղորդման նախապատմությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։ 2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։

Ալիկ Սարգսյանը նշեց, որ այս պատմությունը սկսել է 2011թ.-ի նոյեմբերի մեկից, երբ ինքն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից, և ամիսներ անց, նրա խոսքով, նշված անձը պարբերաբար մեղադրանքներ է ուղղել իրեն, ժամանակ առ ժամանակ շանտաժներով պահանջներ է ներկայացրել, թե փոխհատուցի իր կրած վնասները, որոնք եղել են Ալիկ Սարգսյանի մեղքով:

 «Ինքը իրեն աշխատանքից հանելու համար ինձ է վերագրում, իբրև թե ես եմ Սերժ Սարգսյանին ասել, որ մարզպետին աշխատանքից ազատի։ Դուք ե՞րբ եք տեսել, ոստիկանապետի խոսքով մարզպետ հաներ, ինքը մտածում է՝ ես եմ»,-ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ ներկայացված հերյուրանքների շարքից մեկի համաձայն՝ ինքը գումար է վերցրել ինչ-որ մեկին աշխատանքի ընդունելու համար. «Չգիտեմ՝ ում մասին է խոսքը, ովքեր են այս մարդիկ, արդեն հայտարարել է, թե ինքը միջնորդել է, որի մեջ հանցանքի տարր կա, կաշառքի միջնորդություն: Ես գումարով գործ չեմ արել, իմ աշխատանքի ընթացքում բարեխիղճ եմ աշխատել, զերծ որևէ գործարքների մեջ մտնելուց, խիղճս հանգիստ է»:

Նախկին մարզպետը մամուլով, ըստ ոստիկանապետի, իր պատիվն է արատավորում. «Ես հասկացա, որ այս երևույթը վերջ չունի, ասում է, որ ամեն ինչ անելու է, կորցնելու բան չունեմ, կարևորը դու տուժես: Բայց ես նրան երբեք վատ չեմ վերաբերվել, միայն այն պատճառով, որ արտաշատցի է: Ես ուղղակի վիրավորված են այս շանտաժային վիճակից, այդ վիրավորանքներից և չեմ ներելու, նա պետք է պատասխանատվություն կրի»,-ասաց նա:

Ալիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ վաղը Քննչական կոմիտե է հրավիրված համապատասխան ցուցմունք տալու՝ որպես տուժող, քանի որ ինքն է դիմել:

Ըստ նրա, բացի այդ, մամուլում հնչեցրած բոլոր հերյուրանքների համար այսօր քաղհայցով կմտնի դատարան և պատիվ կպահանջի: «Նա պետք է ներողություն խնդրի և հերքի տեղեկությունները, եթե ֆինանսական տույժի էլ ենթարկեմ, միանգամից բարեգործությանն է ուղղվելու, բայց պատրաստվում եմ մեկ լումա պահանջել, քանի որ իր զրպարտանքները մեկ լումայից ավելին չեն կարող լինել»,-ասաց նա և նաև ավելացրեց, որ ենթադրում է՝ նախկին մարզպետի մոտ հոգեկան խնդիրներ կան: 

«Պահանջելու եմ դատաբժշկական փորձաքննության ենթարկեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ