22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր. Դավիթ Տոնոյան

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են ձեռքբերումների հետ: Այսօր ՊՆ-ում լրագրողների զրույցում նման հայտարարություն արեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք լինում են պատժվողներ բացահայտումներից հետ, նախարարը նշեց, թե ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ։

«Ուղղակի ՊՆ-ն այդ ամենը մեծ լուսաբանման չի ներկայացնում, որովհետև դրա կարիքը չկա»,-շեշտեց նախարարը:

Հարցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում միլիարդավոր դրամներ են վերադարձվել պետությանը, հնարավո՞ր է՝ 2019 թ.-ի բյուջեով նախատեսվի սպաների աշխատավարձի բարձրացում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «2019-ին չի նախատեսվում, սակայն ռազմական բյուջեն զգալի կավելանա»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ