06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցավալի է տեսնել, որ ՀՀ դաշնակից պետությունները սպառազինություններ են վաճառում երկրի, որը սպառնում է Հայաստանի գոյությանը. Դ. Տոնոյան

Հայաստանին մտահոգում են ադրբեջանական սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:

«Մեզ, իհարկե, անհանգստացնում են վերջերս Բաքվում ռազմական շքերթի ընթացքում ցուցադրված սպառազինությունները և ռազմական տեխնիկան: Մենք մտահոգված ենք ոչ թե նշված ռազմական տեխնիկայի հնարավորություններով, այլ ավելի շուտ դրանց ձեռքբերման պայմաններով: Վերջիվերջո, դա Ադրբեջանի գործն է, որ երկրում կյանքի որակի բարձրացման համար այդքան անհրաժեշտ կապիտալ ներդրումները Բաքուն ուղղում է հարձակողական համակարգերի ձեռքբերման համար: Սպառազինության ամեն տեսակի համար կան համապատասխան հակամիջոցներ, և այստեղ հայկական կողմն, իհարկե, ձեռքերը ծալած չի նստում:

Բայց, ինչպես արդեն նշեցի, մեզ մտահոգում են նշված սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

ՀՀ ՊՆ ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի դաշնակից երկրները սպառազինություն են վաճառում Ադրբեջանին, և կոչ է արել նրանց խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:

«Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից պետությունները սպառազինություններ են վաճառում երկրի, որը հանդես է գալիս տարածքային հավակնություններով ոչ միայն մեր պետության առանձին շրջանների, այլև Հայաստանի մայրաքաղաքի հանդեպ: Այսինքն՝ սպառնում է Հայաստանի գոյությանը: Հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) լավ կանեն խուսափեն Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից: Վերջիվերջո հարց է առաջանում՝ ինչի՞ համար է անհրաժեշտ նախ խախտել հակամարտության կողմերի միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո փորձել այն վերականգնել»,- ասել է նախարարը:

 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ