04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները, տակտիկական վարժանքների շրջանակներում, ոտքի են ելել «տագնապ» հրահանգով: Զորավարժանքներին, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը, ներգրավված է ավելի 3 հազար զինծառայող և շուրջ 500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության, ռազմական ու անօդաչու ավիացիայի ոլորտներից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կախմուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ