06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ եւ 268-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված 5 քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման ու իրացմանն առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր, տվյալներ ստացվել՝ դրանց ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ։

Քննության արդյունքներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ