24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանի արձանը պետք է ապամոնտաժվի. քանդակագործ

Քանդակագործ Լևոն Թոքամաջյանի կարծիքով՝ պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանը, որը օրեր առաջ տեղադրվեց Երևանում, այնքան էլ հաջող չի ստացվել և այն պետք է ապամոնտաժվի: Նա այս մասին ասաց այսօր՝ «Հենարան» մամուլի ակուբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Երբ դեռ նախնական էսքիզներն էին  ներկայացնում ես ասացի, որ այդ էսքիզներից ոչ մեկի մեջ ես չեմ տեսնում Արամ Մանուկյան և կողմ չեմ, որ դրանցից որևէ մեկը հաստատվի».-նշեց քանդակագործը:

Թոքմանջյանի խոսքով՝ չէր կարելի մշակութային մի կառույցի վրա մեկ այլ կառույց կանգնեցնել: «Որպես քանդակագործ արձանին նայելիս իմ առաջին տպավորությունն այն էր, որ Արամի կերպարը մի մոլորված, միամիտ, շորերի մեջ պարուրված մարդու կերպար է . որ չգիտես որտեղից  է գալիս և ուր է գնում»,-ասաց նա;

Ըստ քանդակագործի՝ այդ տպավորությունը գալիս է այնտեղից, որ քանդակի առանձին մասերը տարբեր տեղերում են կառուցվել, հետո բերել և կցել են իրար. «Դրա պատճառով ստացվել է ոչ հարմոնիկ  մի կառույց, որի արդյունքում տուժել է Արամ Մանուկյանի կերպարը»,-հավելեց մասնագետը:

Նշենք, որ սա Արամ Մանուկյանի երկրորդ արձանն է, առաջինը տեղադրված Ոստիկանության շենքի մոտ, որի  հեղինակը հենց Լևոն Թոքմաջյանն է: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ