22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 18-ին Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:

«Դա անթույլատրելի միջադեպ է եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, խնդիր կա, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս դեպքը: Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, նախօրեին 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւզորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր եւ զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել եւ փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաեւ կրակոցների ժամանակ ահաբեկվել եւ թաքնվել են: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ