25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թավշյա հեղափոխությունը» Գեղարվետի ակադեմիայում (լուսանկարներ)

Հայաստանում «թավշյա հեղափոխության» օրերին, երբ փողոցում չէինք, համացանցում էինք, հետևում էինք, թե հեղափոխությանը զուգահեռ ինչպիսի արտիստական շարժումներ էին ձևավորվում: Լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Մերի Ղազարյանը՝ խոսելով իր նախաձեռնությամբ կազմակերված «Թավշյա հեղափոխություն. պատկերի և իրականության միջև» վերտառությամբ ցուցահանդեսի մտահղացման  մասին:

«Փորձել ենք ֆիքսել արտիստական շարժումների ձևավորման փաստը, և ներկայացնել պատկերները, որոնք ճանաչելի են մեզ համար, սակայն նրանց հեղինակները հանգամանքների բերումով մնացել են ստվերում: Այսինքն՝ կար ավելի մեծ իրադարձություն և դրա արդյունքում հեղինակները ստվերում էին հայտնվել»,- ասաց նա՝ նշելով, որ ցուցադրությանը ներկայացված են ամենահայտնի լրատվամիջոցների արած լուսանկարներից:

Լուսանկարներից զատ, ցուցադրությանը ներկայացված էին նաև հեղափոխության իրեր, ինչպես, օրինակ՝ 10 տարեկան Լիայի կոշիկները, Դավիթ Պետրոսյանի բարձրախոսը և այլն:

«Այն ուսանողության իրերից են, որոնք ակտիվ ներգրավված են եղել հեղափոխության մեջ»,- ասաց նա:

Ցուցադրության համար պատրաստվել էր նաև «թավշյա հեղափոխության» մասին պատմող տեսանյութ, ինչպես նաև՝ ներկայացված են այդ օրերին ամենաշատ հնչող կոչերը: Ցուցահանդեսը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում է, տևելու է հուլիսի 17-24-ը,  մինչև ժամը 16-ը:

«Ես հեղափոխության ամբողջ ընթացքում ակտիվ եմ եղել, սակայն փորձել եմ շարժման մեջ լինելով՝ այն դիտել նաև մի փոքր հեռվից, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում հենց պատկերի միջոցով, և թե ինչպես է տեղեկատվությունը պատկերի միջոցով հասնում մարդկանց: Դա իսկապես շատ կարևոր մեխանիզմ է և կարող է մարդկանց ոգեշնչել դուրս գալու փողոց»,- ասաց նա:







KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ