24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը երկու կարևոր բացթողում արեց այս ընթացքում. Ա. Աշոտյան

Արմեն Աշետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստան-ԵՄ. Ներսի և դրսի հաղորդակցման լեզուն և մշակույթը տարբեր են.

Հարգանքով հանդերձ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գնահատականներն ավելի լայն շրջանակ պետք է ընդգրկեն, քան պարզապես Նիկոլ Փաշինյան-Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգությունը

Առհասարակ երկու պատճառով ճիշտ չեմ համարում դիվանագիտական կուլուարներից աշխատանքային կնճռոտ հարցերի տեղափուխումը հանրային հարթակ: Առաջինը՝ դա վկայում է բանակցային գործընթացների տապալման մասին, և երկրորդը՝ դա քիչ է նպաստում բուն հարցի լուծմանը:

Ավելին, կառավարությունը երկու կարևոր բացթողում արեց այս ընթացքում: Նախ, չընդունեց իմ առաջաարկությունը և CEPA-ն չներառեց նոր կառավարության ծրագրում, զրկվելով ԵՄ-ին հստակ և ուժեղ ազդակ ուղարկելու շանսից, իսկ հետո՝ Բրյուսել կատարած այցը չկապիտալիզացրեց Վիզաների Ազատականացման երկխոսությունը հստակ ժամկետում սկսելու խոստումով, ինչը գումար չէր պահանջում և ամբողջությամբ հնարավոր էր քաղաքական որոշման շրջանակներում՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նոր ղեկավարության հանդեպ:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը իր աշխարհաքաղաքական դիրքավորումը չպիտի փոխի և ԵՄ-ի հետ հարաբերություններում բեկումնային զարգացումները չպետք է շաղկապված լինեն մեր անդամության հետ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում:

Ուստի հաջողության պատմությունը շարունակելու համար ոչ թե հնչեղ և ռեզոնանսային հայտարարություններ են պետք, այլ հստակ աշխատանք հետևյալ ուղղություններով:

1. Առավելագույն արդյունավետությամբ աշխատացնել երկու ամիս ուշացումով ստեղծված և CEPA-ի իրականացման համար պատասխանատու միջգերետեսչական հանձնաժողովը:

2. Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներքին լսարանի համար հռչակելով ժողովրդավարական, դրսի լսարանին պետք է ցույց տալ հստակ աշխատանք: Նույն հակակոռուպցիոն պայքարը, որ դարձել է ներքաղաքական դրոշակ, շատ հեռու է ինստիտուցիոնալ լինելուց, խորքային չէ իր մեխանզիմների մեջ, սելեկտիվ է, կանխարգելիչ չէ, և եվրոպացիների աչքերում երկարաժամկետ էֆեկտ ունենալ չի կարող:

3. Ծանր և ամենօրյա ջանքեր են պետք, որպեսզի տեսանելի և շոշափելի արդյունքներով կյանքի կոչել նաև ԵՄ-ի MORE for MORE սկզբունքը: Ինչպես նախկինում էին ասում, պետք է գերակատարել բարեփոխումների պլանը, հստակ և չափելի արդյունքների հիման վրա զուգահեռ աշխատելով աջակցության ծավալների մեծացման ուղղությամբ: Այն ինչ այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը CEPA-ի կիրարկման գործողությունների ծրագիր անգամ չունի:

4. Եվ վերջապես, պետք է լավ իմանալ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմների և ինստիտուտների մասին: Այս ժամանակահատվածում Բրյուսելում ակտիվորեն քննարկվում է 2021-2028 թթ. Բյուջետային պլանավորման և նոր ֆինանսական գործիքների ներմուծման նախագիծը: Հայաստանի պատշաճ տեղն այդ շարջանակներում պետք է սկսել ապահովել արդեն այսօրվանից:

Հ.Գ. Նեղացածի կեցվածք ընդունել չի կարելի, պետք է հստակ գիտակցել, որ ներսի և դրսի հաղորդակցման լեզուն և մշակույթը տարբեր են, իսկ աշխատանքն էլ գնահատվում է ոչ թե խոստումներով, այլ հստակ արդյունքներով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ