08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար. Ա. Սարգսյան

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն է եղել, ինչպես նաև միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր:

Նիստին ներկա են եղել 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, և այսօր ավելի քան երբևէ Երկրապահը պիտի համախմբվի: Փոխնախագահները կոչ են արել նախկին ԵԿՄ-ականներին վերադառնալ կառույց՝ գրանցվելով իրենց տարածքային բաժանմունքներում՝ համագումարի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու և մասնակցություն ունենալու համար:

 ԵԿՄ վարչության անդամները քննարկել են նաև կառույցի հետագա աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ