26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարձակումները Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի եւ ընդհանրապես եկեղեցու դեմ կրում են բացահայտ հակաօրինական բնույթ

ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու «Սահմանադրական Իրավունք Միությունը» խորապես անհանգստացած է եւ խստորեն դատապարտում է վերջին շրջանում տեղի ունեցող հարձակումները Հայոց Վեհափառի դեմ, համարելով դրանք հարվածներ Հայ Առաքելական Եկեղեցուն:

Մենք չենք քննարկում անձերի խնդիրը, քանի որ թիրախավորում է եկեղեցական ամբողջ ինստիտուտը: ՍԻՄ կուսակցությունը այս ընթացքը դիտում է որպես ազգակործան նպատակներ ունեցող գործողություններ, որոնց վերջնական նպատակն է զրկել հայ ժողովրդին իր հոգեւոր եւ ոգեղեն ինքնիշխանությունից, որը մեր ժողովուրդը պահպանել է հազարամյակներ շարունակ: Սա նաեւ ընկալում ենք որպես նպատակաուղղված հարված հայ ժողովրդի արժեքների համակարգին, այդ թվում` հեռակա ստոր նպատակներով, որոնց մեջ է հայ ավանդական ընտանիքի ոչնչացումը: Սա նաեւ հարված է աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր միասնության համակարգին, որի ապահովման հիմնական ինստիտուտներից մեկն է Հայ առաքելական եկեղեցին:

Պետք է փաստել, որ հարձակումները Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի եւ ընդհանրապես եկեղեցու դեմ կրում են բացահայտ հակաօրինական բնույթ, խախտվում են ՀՀ սահմանադրությունը եւ օրենսդրությունը: Սակայն հակաօրինական գործողությունները չնայած բազմաթիվ դիմումների, իշխանությունների կողմից ոչ միայն չեն կանխվում, այլ խրախուսվում են: Սա վկայում է այն մասին, որ նման լկտի եւ սրբապիղծ գործողությունները ստվերային կերպով, իսկ երբեմն նաեւ բացահայտ աջակցվում են իշխանությունների կողմից:

Պետք է ցավով փաստել, որ Հայ առաքելական եկեղեցին այդպիսի նվաստացուցիչ եւ խոցելի վիճակում է այսօր աշխարհի միայն երկու երկրներում` Հայաստանում եւ Թուրքիայում: ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է` մենք ամբողջությամբ եւ վճռականորեն սատարում ենք Հայ առաքելական եկեղեցուն: ՍԻՄ կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից անմիջապես դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հակաօրինական գործողությունները, չսատարել եւ չխրախուսել պառակտիչներին եւ աղանդավորներին:

ՍԻՄ-ը դիմում է հայ ժողովրդին կանգնել իր եկեղեցու եւ հետեւապես հոգեւոր եւ ոգեղեն անկախության պաշտպանությանը: ՍԻՄ-ը կոչ է անում Հայ առաքելական եկեղեցուն տեղի չտալ սադրիչների գործողություններին, էլ ավելի ամուր կապ հաստատել հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կազմող իր հետեւորդների հետ եւ դիմագրավել ներկայիս դժվարությունները:

ՍԻՄ Նախագահ` Հայկ Բաբուխանյան

16 հուլիսի 2018թ.

Երեւան 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ