24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան, խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների. Հ. Ռոստոմյան

Հուլիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռարկված արձագանքման միջոցառումների, կազմակերպված ուսումնավարժությունների, ծառայողական քննությունների ընթացքի և այլ գերատեսչություններին քաղպաշտպանության հարցերով ցուցաբերված մեթոդական օգնության մասին:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Մկրտչյանը խորհրդակցությանը հայտնեց, որ անցած շաբաթվա ընթացքում տեսչությունը ստուգումներ է անցկացրել 12 օբյեկտում և շարունակում է հետևել ԱԳԼՃԿ-ներին նախկինում հանձնված կարգադրագրերի իրականացման ընթացքին:

Խորհրդակցության ընթացքում նախարար Ռոստոմյանը համակարգի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ներկայացնել զարգացման ծրագրեր՝ յուրաքանչյուրն իր մասով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ՝ ուսումնասիրելով միջազգային առաջավոր փորձը և հիմնվելով Հայաստանում առկա ներուժի վրա:

ՀՀ ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարեց ներկայացնել առաջարկություն փրկարարների կողմից կենցաղային կանչերի արձագանքումը կարգավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով մարդկային կյանքի ու անվտանգության ապահովումը, ինչպես նաև խստացնել նյութատեխնիկական ապահովման հարցերի և առկա ռեսուրսների նպատակային օգտագործման վերահսկողությունը.

– Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան: Որևէ խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարարը ևս մեկ անգամ հրահանգեց խստիվ հետևել, որպեսզի օպերատիվ ու ծառայողական նպատակներով հատկացված ավտոմեքենաները չօգտագործվեն անձնական նպատակներով:

Նախարարությունում կստեղծվի նաև հանձնաժողով՝ սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումներին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ