24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ելք»-ը մտահոգ է, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու կառաջադրի

«Ելք» խմբակցությունը դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ մինչև երկուշաբթի օրը՝ քվեարկությունը ներառյալ, ժամանակ ունեն և կարող են թեկնածու առաջադրել: Սակայն, ըստ նրա, մինչ այդ իրենք կամփոփեն և կտեղեկացնեն որոշման մասին:

«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ չնայած ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությանը, որը ներկայացվել է որպես սեփական տեսակետ, թե քիչ հավանական է համարում, որ ՀՀԿ-ն թեկնածու կառաջադրի, ինքը մտահոգություն ունի, որ ՀՀԿ-ն այդուհանդերձ թեկնածու կառաջադրի:

Հիշեցնենք, որ դեռևս քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը:
Նշենք նաև, որ Զարուհի Փոստանջյանի առաջադրումից բացի, եթե այլ թեկնածու չառաջադրվի, ապա ավագանին կցրվի, և կառավարությունը կնշանակի Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ:

Հարցին, թե ինչի՞ց ելնելով ունի նման մտահոգություն, հատկապես եթե ՀՀԿ-ից պարզաբանել էին, որ եթե ՀՀԿ-ական թեկնածու պետք է առաջադրեն՝ ինչու պետք է Տարոն Մարգարյանը հրաժարական տար, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Ելնելով նրանից, որ  հանրապետականները հուլիսի 16-ին որոշեցին ընտրություն անցկացնել՝ ի հակառակ մեր այն օբյեկտիվ որոշման, որ եթե առաջին փուլով չընտրվի քաղաքապետ, ապա արդյունավետ չի լինի ամռան ամսին՝ օգոստոսին  իրականացնել քարոզարշավ, և քանի որ իրենք նման  սաբոտաժ իրականացրին, ես շատ հավանական եմ համարում, որ կխորացնեն իրենց այդ մոտեցումը և կառաջադրեն թեկնածու»,-ասաց նա:

Նշենք, որ եթե վերջին պահին ՀՀԿ-ից թեկնածու առաջադրեն՝ ընտրությունները կկայանան:

Հարցին, թե հնարավոր տարբերակ համարո՞ւմ են, որ ՀՀԿ ավագանին սեփական թեկնածու առաջադրի, սակայն ընտրի  Զարուհի Փոստանջյանին, Դավիթ Խաժակյանը պատասխանեց,  որ այդ տարբերակին այդքան հակված չէ:

«Այսինքն՝ համարում եմ, որ ավելի պակաս հավանական է, քան, որ իրենք առաջադրեն սեփական թեկնածու և նրան ընտրեն՝ փորձելով երկարաձգել իրենց ժամկետը»,-ասաց նա:

Իսկ թե այդ դեպքում «Ելքի» քայլը որը կլինի՝ Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ իրենք դրա մասին այսօրվա ընթացքում հայտարարություն կտարածեն՝ ամփոփելով քննարկումները և դրանից հետո կկարողանան այդ հարցին պատասխանել:

Նա նշեց, որ քննարկումները միայն խմբակցության շրջանակներում չեն արվում, այլ «Ելք» դաշինքի ձևաչափով: «Որովհետև միայն խմբակցությունը չի կարող նման որոշում կայացնել և պետք է լինի երեք կուսակցության հավասար որոշումը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ