04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Լավ կլիներ, որ Աննա Հակոբյանը լիներ Նիկոլ Փաշինյանի կողքին

«Կարծում եմ՝ նոր կոչվող մեր Հայաստանում այս ժամանակավոր, անցումային շրջանում շատ ճշգրիտ, բարեհաջող արտաքին քաղաքականություն է վարվում, ու պետք է զորակցել դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա գտնում է՝ ՀՀ նոր կառավարությունն ընդգծում է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական արժեքները, այլև՝ ինքնիշխանության ատրիբուտը։ Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի մասին՝. Հովհաննիսյանն ասաց, որ այն բարեհաջող էր.

«Եթե մենք ավելի լավ պատրաստված լինեինք, հնարավոր է՝ ՆԱՏՕ-ի թե՛ համագործակցության առաջարկը, թե՛ հայտարարությունը մի քիչ այլ բովանդակություն ունենար, բայց մանրուքների մեջ չեմ ուզում մտնել, կարծում եմ՝ հաջող այց էր, և լավ կլիներ, որ Աննա Հակոբյանը ներկա լիներ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ես հիշում եմ իմ երիտասարդությունը, երբ արտգործնախարար էի, նույնքան կարևոր էր տիկին Բարբարա Բուշի հետ իմ հաղորդակցությունը, որքան՝ նախագահ Բուշի հետ։ Կանանց դերակատարումը դիվանագիտության մեջ շատ կարևոր է»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ