24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կգա ընտրություն, եթե իմ որդին էլ կմասնակցի՝ իրա ցավն էլ տանեմ. Ս. Միքայելյան

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Սասուն Միքայելյանը իր քաղաքական գործունեությունը շարունակելու է խորհրդարանում: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ կառավարությունում մի պաշտոն էլ ինքը չզբաղեցրեց:

«Առաջարկվելը ո՞րն է, ես իմ տեղում եմ՝ ինչպես միշտ: Բոլորս պետք է գնայի՞նք գործադիր, օրենսդիրում մարդ չպետք է մնա՞ր: Ես էլ իմ գործն եմ անում օրենսդիր մարմնում՝ կուսակցության գաղափարների շրջանակներում»,- ասաց նա:

Վերջին օրերին խոսվում էր, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու է Միքայելյանի որդին՝ մինչեւ ՏԻՄ ընտրությունները: Սակայն, պաշտոնը բաժին հասավ պատգամավոր օգնականին: Հարցին, թե ինչու՞ որդու փոխարեն ուրիշին տրվեց, Սասուն Միքայելյանն ասաց.

«Դա ժամանակավոր պաշտոնակատար է, որն իր գործունեությունը պետք է ծավալի: Ընտրությունների ժամանակ պարզ կլինի»:

Հարցին՝ առաջիկայում որդին առաջադրվելո՞ւ է քաղաքապետի պաշտոնի համար, նա ասաց. «Իսկ ինչու՞ չպետք է առաջադրվի, եթե ինքը գտնում է, որ պետք է առաջադրվի, ապա՝ կառաջադրվի: Իհարկե՝ կառաջադրվի»:

Դիտարկմանը, եթե պետք է առաջադրվեր, ապա ինչու՞ ժ/պ չնշանակվեց, Միքայելյանն ասաց. «Եթե ինքը պետք է առաջադրվի, ինչու՞ լիներ ժամանակավոր պաշտոնակատար, որ ժողովուրդն էլ ասեր՝ բերեին դրին, հետո էլ ընտրեցին: Կգա ընտրություն, եթե իմ որդին էլ կմասնակցի՝ իրա ցավն էլ տանեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ