24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր քրեական գործեր կան հարուցված. Դավիթ Անանյան

«Վերջին 2 ամիսներին ՊԵԿ հետաքննական վարչության կողմից մի շարք գործեր են հարուցվել, հիմնականում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով: Ես կնշեմ խոշոր երեքը՝ «Գյումրի-Գարեջուր»՝ մոտ 360 մլն դրամ իրավախախտում, «Կոնտուր Գլոբալ» հիդրոկասկադ՝ 855 մլն, «Վիլիջ Գրուպ»՝ 1․7 մլրդ դրամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ըստ նրա՝ Քննչական վարչության գործունեության հետ կապված վերջին երկու ամսում հարուցված քրգործերի շրջանակներում բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր, որոնցից ամենախոշորը կամ հիշատակման արժանի է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն, որը 800 մլն չվճարված հարկերի վնասն ամբողջական տեսքով վերականգնել է պետբյուջե:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ վերականգնված վնասի կամ չվճարված հարկերի մեծությունն օր օրի աճում է, և կառավարության նիստում հնչեցված թիվը՝ 20 մլրդ 622 մլն դրամ, նույնը չի. «Դա շարունակական գործընթաց է, որովհետև նաև նոր քրեական գործեր կան հարուցված»։

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում էական մուտքային գերակատարում կլինի, և դրա արդյունքում կնվազեցվի բյուջեի պակասուրդը. «Սա դրական կերպով ազդելու է պետական պարտքի վրա»։

Դ.Անանյանը բացառեց ՊԵԿ-ում որևէ կոռուպցիոն երևույթ և նշեց, որ հարկային և մաքսային ծառայողների համար ֆինանսական և այլ անձնական մոտիվացիոն համակարգեր ապահովեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ