14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Արարատը համաձայն չէ Դանիելի հետ

«Ես այդ հանձնաժողովին շատ մասնագիտական չէի անվանի: Ամեն դեպքում պաշտոնական անվանման մեջ մասնագիտական բառը չկա եւ նաեւ  աշխատակարգի մեջ էլ չկա այդպիսի սահմանափակում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը`անդրադառնալով դիտարկմանը, ԸՕ փոփոխությունների խորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստին կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի արտահայտած այն մտքին, թե իրենց հանձնաժողովը մասնագիտական է, քաղաքական չէ:

«Խոսքը շատ կարեւոր քաղաքական խնդրի մասին է եւ այդտեղ մասնակցող մարդիկ նաեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ են եւ կառավարությունն ինքը քաղաքական մարմին է եւ քաղաքական ուժերից է բաղկացած, չի կարելի է ասել՝ մասնագիտական եւ քաղաքական: Այդպիսի սահմանազատումը տեղին չէ»,շարունակեց Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ԸՕ փոփոխությունների հարցով ԱԺ հանձնաժողովի նախորդ նիստին վարչապետին առընթեր հանձնաժողովի քարտուղար Դաբիել Իոաննիսյանը  հայտարարել էր, թե իրենց հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է եւ ինքը չի պատկերացնում քաղաքական հանձնաժողովի/նկատի ունի ԱԺ հանձնաժողովը,-խմբ./ և մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը համատեղելու հնարավորությունը:

«Մենք այստեղ չենք գալու «բազար անելու», ուզում ենք լսենք առաջարկություններ, և դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»,-հայտարարել էր նա: ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանի հարցին, թե  այդ դեպքում ո՞վ է շարադրել այդ մասնագիտական հանձնաժողովի քաղաքական պատվերը,  Իոաննիսյանը պատասխանել էր, թե իրենք իրավաբանական վարչություն չեն, որպեսզի պատվերով աշխատեն։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ