09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի՞ առաջադրի

Իմ տեղեկություններով՝ Հանրապետական խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել: Այս մասին  ասաց Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:

Նրա տեղեկություններով՝ «Հանրապետականը» ոչ միայն քաղաքապետի, այլ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի:

«Ես որքան հասկանում եմ, ո´չ թեկնածու պետք է առաջադրվի և ո´չ էլ ընտրություններին են մասնակցելու»,- նշեց Ենոք Ազարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի նիստում Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին սահմանելու մասին» որոշման նախագծին:

Երևանի ավագանու խմբակցություններից միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունն է հայտարարել քաղաքապետի պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել. «Վաղը կքննարկենք՝ մասնակցելու ենք ընտրություններին, թե ոչ: Եթե մասնակցելու ենք, կհրապարակենք նաև քաղաքապետի թեկնածուի անունը»,- հայտնել էր Դ. Խաժակյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ