Քաղաքական ամբիցիաների՞, թե՞ կայունության խնդիր
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի 1 վերացնել ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակի սահմանափակումը: Այսօր խորհրդարանում ԸՕ փոփոխությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստին առաջարկը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ սա անկայունության կհանգեցնի: Ըստ նրա, փոքր ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, 5%, կամ 4%, տոկոս ստանալով կմիավորվեն մեծամասնություն կազմող ուժի դեմ եւ կոալիցիոն իշխանություն կձևավորեն:
«Բայց ինչքանո՞վ նրանց ձևավորված իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»,-նշեց դավիթ Հարությունյանն ու հավելեց. «Հանուն իշխանության կարող են այնպիսի քաղաքական ուժեր միավորվել, որ ժողովուրդն այդ մասին իմանար, նրանց ձայն չէր տա»:
Արփինե Հովհաննիսյանն էլ Իտալիայի փորձը հիշեցրեց, ասաց, որ կառավարությունը, բացի սեփական հակասությունները լուծելու խնդրից առավել կարեւոր խնդիրներ ունի: «Որքանով է արդյունավետ, երբ տարին մեկ կառավարություն է փոխվում, պետք է հարցը դնել նժարի վրա, հասկանալ՝ ինչ խնդիր ենք լուծում՝ քաղաքական ուժերի ամբիցիաների, թե՞ կայունության»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը: