04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի եւ Վարդան Հարությունյանի գազալցակայաններում խախտումներ կան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գազալցակայաններում ՊԵԿ-ի կատարած ստուգումներից որոշ հետաքրքիր մանրամասներ է բացահայտել:

«Շուրջ 8 կազմակերպությունում մոտ 946 մլն դրամի խախտում ենք հայտնաբերել։ Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, ի դեպ, ամենաքիչ խախտումները հենց Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում են։ Խախտումների ցանկի մեջ է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը չկա ցանկում»,- հայտնեց Դավիթ Անանյանը։ 

Ըստ ՊԵԿ նախագահի՝ սա միանշանակ օրենքի խախտում է, քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։ 

«Պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել նրան, այլ ոչ թե կալանավորել, քանի որ նա պոտենցիալ հարկ վճարող է»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ